Facebook-ը հաղթահարել է 500 մլն օգտատերերի շեմը
Facebook սոցիալական ցանցը հասել է 500 մլն ակտիվ օգտատերերի շեմին։ Այս մասին երեկ հայտարարել է վեց տարի առաջ ստեղծված ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը:
«Այսօր 500 մլն մարդ ամբողջ աշխարհում ակտիվորեն օգտագործում են Facеbook-ը իրենց ընկերների և իրենց շրջապատի մարդկանց հետ կապի մեջ մնալու համար», ասել է Ցուկերբերգը։
Ահա որոշ կարևոր փաստեր Facеbook-ի գործունեության վերաբերյալ.
• Օգտատերերի կեսը ամեն օր մտնում է Facеbook
• Միջին օգտատերը 130 ընկեր ունի
• Ամեն ամիս միջին օգտատերը մոտ 90 անգամ նկարներ, ինտերնետային կայքերի լինքեր, հոլովակներ և նորություններ է փոխանցում կամ այլ կոնտենտ է ստեղծում
• 1 մլն ծրագրավորողներ ստեղծել են Facеbook-ի 550 000 հավելված։
• 10 օգտատերերից 3-ը Facеbook են մտնում իրենց բջջային հեռախոսներով, և այս օգտատերերը երկու անգամ ավելի ակտիվ են անհատական համակարգիչներով սոցիալական ցանց մուտք գործողներից։










