General Motors–ը թույլ կտա հեռախոսով կառավարել ավտոմեքենան

19:19 • 22.07.10

General Motors կոնցեռնը մշակել է սմարթոների համար նախատեսված հավելված, որը թույլ է տալիս հեռավորության վրա կառավարել ավտոմեքենան։ Այս ծրագիրը հասանելի կլինի Chevrolet, Cadillac, Buick և GMC 2011 մոդելների համար։

Հավելվածը վարորդին թույլ կտա հեռախոսի օգնությամբ միացնել մեքենայի շարժիչը, միացնել կամ անջատել լուսարձակները, միացնել ազդանաշանային համակարգը կամ անջատել այն։

Այս գործառույթները կատարելու համար բոլորովին պարտադիր չէ, որ վարորդը գտնվի ավտոմեքենայի անմիջական հարևանությամբ։ Բացի դրանից, ծրագրի օգնությամբ նա անընդհատ տեղեկություն է ստանում մեքենայի տեխնիկական վիճակի, վառելիքի քանակության մասին և այլն։

Այս հավելվածն իրենց հեռախոսներում կարող են զետեղել iPhone և Android պլատֆորմով աշխատող սմարթֆոն ունեցող վարորդները։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru–ն։

General Motors–ը թույլ կտա հեռախոսով կառավարել ավտոմեքենան