Վրաստանում կատուն շան ձագ է ունեցել
Վրաստանի հարավային շրջաններից մեկում կատուն շան ձագ է լույս աշխարհ բերել։ Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ՝ բնակիչների վարկածով տեղի ունեցածը ճառագայթման հետևանք է։
Սակայն անասնաբույժները կարծում են, որ այդ դեպքում ձագը անոմալիայով կծնվեր։ Ինչ վերաբերում է տարբեր տեսակի կենդանիների խաչասերման վարկածին, ապա նման դեպքերում, սովորաբար, բեղմնավորում տեղի չի ունենում։
Նման դեպքերն աշխարհում հազվադեպ չեն, սակայն գիտնականները դեռ չեն կարողանում բացատրել դրանք։










