Մեկնարկում է «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» խաղի Հարավային Կովկասի գավաթի խաղարկությունը

14:42 • 23.07.10

Բաթումում այսօր մեկնարկում է գիտակների միջև անցկացվող «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» խաղի Հարավային Կովկասի գավաթի խաղարկությունը։ Ինչպես հայտնում է Trend-ը, ինտելեկտուալ այս մրցույթին կմասնակցեն 11 թիմ Հայաստանից, 25-ը՝ Վրաստանից և 17-ը՝ Ադրբեջանից։

Կովկասի գավաթը թիմերը կվիճարկեն հուլիսի 23-25-ը։ Առաջնության ժյուրիի կազմում են ռուս հայտնի գիտակներ Ալեքսանդր Դրուզը, Բորիս Բուրդան, Իլյա Նովիկովը և այլք։

Մինչ օրս Կովկասի գավաթի մրցանակակիր 3 անգամ դարձել են Հայաստանի թիմերը, 4-ական անգամ՝ Վրաստանի և Ադրբեջանի թիմերը։

Մեկնարկում է «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» խաղի Հարավային Կովկասի գավաթի խաղարկությունը