Ամենաուշը տասը տարի հետո Իրանը պատրաստվում է տիեզերք ուղարկել իր առաջին տիեզերագնացին
Իրանի Իսլամական Հանրապետությունը 2019թ. ուղեծիր դուրս կբերի իր առաջին տիեզերագնացին: Այս մասին, իրանական անգլալեզու Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Հիշեցնենք, որ 2009թ. Իրանի աերոտիեզերագիտական գործակալության ղեկավար Ռեզա Թաղիփուրը հայտարարել էր, որ Իրանը սեփական արտադրության հրթիռով առաջին իրանցի տիեզերագնացին տիեզերք կուղարկի 2021թ.:
«Հնդկաստանը և Չինաստանը ուսումնասիրությունների և նախապատրաստության 15-ամյա ծրագրից հետո կարողացան տիեզերք ուղարկել իրենց տիեզերագնացներին: Մենք նույնպես մտադիր ենք այդպիսի ճանապարհ անցնել, սակայն հույս ունենք, որ այդ նպատակին կհասնենք ավելի կարճ ժամանակամիջոցում»,- հայտարարել էր Թաղիփուրը:










