Շոգի պատճառով ծովը թունավոր է դարձել

15:23 • 24.07.10

Բալթիկ ծովի ֆլորան ու ֆաունան ոչնչացման եզրին են աննորմալ շոգ եղանակի պատճառով, ավելի ճիշտ՝ թունավոր ֆիտոպլանկտոնի պատճառով, որը այս եղանակին աճել է հազարավոր կիլոմետրերով։ Այս մասին ահազանգում են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Գերմանիայի մասնաճյուղի բնապահպանները։

«Ջրային բույսերի հսկայական գորգի պատճառով թթվածին չեն ստանում ստորջրյա աշխարհի բնակիչները։ Առաջին հերթին ոչնչանում են բույսերը, բացի այդ ոչնչացման վտանգի են ենթարկվում նաև ծովային ձկներն ու կենդանիները, որոնք զրկված են սննդից»,- ասել է WWF-ի բալթյան մասնաճյուղի ղեկավար Յոհեն Լամպը։

Նշվում է, որ այդ բույսերը վտանգավոր են նաև մարդկանց համար. դրանք թունավոր նյութեր են անջատում։ Վիճակը վատթարացնում են գյուղատնտեսական դաշտերից ծովը լցվող ազոտաֆոսֆորային պարարտանյութերը։ Քիմիկատները նպաստում են պլանկտոնի ավելի ակտիվ զարգացմանը։ Այդ պատճատով բնապահպանները կոչ են անում խստացնել վերահսկողությունը պարարտանյութերի օգտագործման նկատմամբ։

Շոգի պատճառով ծովը թունավոր է դարձել