Apple-ը սխալմամբ 60 տոկոսով էժան է ներկայացրել Mac Mini-ի գինը

11:53 • 27.07.10

Թայվանում օգտատերերի շահերի պաշտպանության ծառայությունը զգուշացրել է Apple ընկերությանը, որ նրանց սպառնում են բազմաթիվ դատական հայցեր, եթե հրաժարվեն գնորդներին Mac Mini համակարգիչը վաճառել գովազդում ներկայացված գնով։
Ինչպես հայտնում է РБК–ն, Apple–ի պաշտոնական կայքում սխալմամբ այդ համակարգչի արժեքը ներկայացվել է իրական գնից 60%–ով էժան, այսինքն՝ 600 դոլար։ Սակայն, մինչև սխալն ուղղելը, Apple–ն արդեն ստացել էր նոթբուքի ավելի քան 200 հազար պատվեր կղզու օգտատերերի կողմից։ Սխալն ուղղելուց հետո ընկերությունում որոշում են կայացրել պատվիրատուներին վաճառել համակարգիչն իր իրական գնով, ինչը և բողոքի մեծ ալիք է առաջացրել։

Apple-ը սխալմամբ 60 տոկոսով էժան է ներկայացրել Mac Mini-ի գինը