Իրանցի գիտնականները արհեստական արյուն են ստացել
Իրանցի գիտնականները լաբորատոր պայմաններում տեստավորել են արհեստական արյուն։ Լաբորատորիայում կենդանիների վրա տարբեր փորձեր են անցկացվել և ստացվել են դրական արդյունքներ։ Այս մասին, MEHR գործակալության փոխանցմամբ, ասել է արհեստական արյան արտադրության հետազոտական ծրագրի ղեկավար Հուսեյն Խանիֆին։
Ըստ նրա՝ այդ արյունը կարելի է սառեցնել և այն համատեղելի է արյան բոլոր խմբերի հետ։ «Նանոմասնիկների կիրառմամբ մենք ստացել ենք արհեստական հեմոգլոբին»,- ասել է Խանիֆին։
Նա նշել է, որ այդ հեմոգլոբինը օրգանիզմում թթվածին փոխադրողի դեր պետք է կատարի։
Իրանում տարեկան օգտագործվում է արյան յոթ միլիոն միավոր։










