Google-ը ներկայացրել է ներդիրների փաթեթ կառավարության համար

17:17 • 27.07.10

Ամերիկյան Google ընկերությունը ներկայացրել է Google Apps ներդիրների նոր փաթեթը։ Այն նախատեսված է պետական և տեղական մարմինների համար։ Google Apps–ի տարեկան արժեքը մեկ աշխատատեղի համար կկազմի 50 դոլար։

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, նոր համակարգն արդեն փորձարկել են ԱՄՆ կառավարությունը, Լոս Անջելեսի և Օռլանդոյի ադմինիստրացիաները։

Ընկերությունում նշում են, որ Apps–ը ներդիրների առաջին փաթեթն է, որը ստացել է անվտանգության կառավարական սերտիֆիկատ։

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, Google Apps–ի կառավարական տարբերակն ընդգրկում է նույն ներդիրները, ինչ սովորականը, սակայն այն ունի նաև Video ներդիր, որը պետական մարմիններին հնարավորություն է տալիս ստեղծել YouTube–ի նման սեփական ներքին վիդեոհոսթինգ։

Google-ը ներկայացրել է ներդիրների փաթեթ կառավարության համար