Միայնությունը վնասակար է առողջության համար
Միայնակ մարդիկ ոչ միայն հոգեպես են տառապում, այլ նաև ֆիզիկապես։ Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ բարեկամների և մտերիմների աջակցությունը կարող է 50%–ով մեծացնել ցանկացած մարդու՝ մինչև ծերություն ապրելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Утро.ru-ն։
Յուտա նահանգի Բրիգամ Յանգի համալսարանի մասնագետներն վերլուծել են մոտ 300 հազար մարդու ճակատագիր։ Ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են PLoS Medicine ամսագրում, ցույց են տվել, որ հասարակությունից մեկուսացած լինելը նույնքան վատ է անդրադառնում մարդու առողջության վրա, որքան օրական 15 ծխախոտ ծխելը։
Գիտնականները նույնիսկ առաջարկել են միայնությունը դասել մահվան հանգեցնող ռիսկերի գործոնների շարքին՝ ոգելից խմիչքների, ծխախոտի և ճարպակալման կողքին։










