ՀՀԿ փոխնախագահը օտարալեզու դպրոցների հարցով նոր քննարկումներ է ակնկալում

16:04 • 28.07.10

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում՝ օտարալեզու դպրոցների մասին օրենսդրական նախաձեռնությունները դուրս գան ԱԺ օրակարգից։

«Ես էլ մտադիր չեմ, որ այն օրակարգից դուրս գա, որովհետև խնդիրը կա, խնդիրն արդեն քննարկվել է և այժմ էլ քննարկման փուլում է։ Դրա փոխարեն պիտի հորդորեմ, որպեսզի աշնանը լսումների ժամանակ նոր բանաձևումներ լինեն, նոր քննարկման նյութ առաջանա»,– ասաց նա՝ հավելելով, որ աշնանը այդ հարցում կարող են նոր արձանագրումներ լինեն, ինչի վրա աշխատում է նաև ինքը. «Սկզբունքը հետևյալն է, մենք պետք է կարողանանք որոշակիորեն ինտեգրվել աշխարհի կրթական պրոցեսներին»։

ՀՀԿ փոխնախագահը օտարալեզու դպրոցների հարցով նոր քննարկումներ է ակնկալում