2070թ. արտասովոր շոգը նորմ կդառնա
2070–ին արտասովոր շոգը կարող է նորմ դառնալ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Կլիմայական ծրագրի ղեկավար Ալեքսեյ Կոկորինը։
Ըստ մասնագետի՝ գիտնականները դեռ չեն կարող ստույգ ասել՝ «երբ և ինչ պայմաններում երկրագնդի վրա շոգի նման ալիքները կաճեն»։ Սակայն 2003–ին Ֆրանսիայում աննախադեպ շոգ եղանակից հետո արված գնահատականների համաձայն (այդ ժամանակ հազարավոր մարդիկ մահացան) արտասովոր շոգը 2070–ին կարող է նորմ դառնալ, եթե մարդկությունը ջանքեր չգործադրի ջերմոցային գազերի արտանետման նվազեցման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС–ը։










