Բջջայինները ավելի վտանգավոր են, քան զուգարանակոնքը
Գիտնականները պարզել են, որ բջջային հեռախոսների վրա 18 անգամ ավելի շատ պոտենցիալ վտանգավոր մանրէ կա, քան զուգարանակոնքի կողիկի կոճակի վրա։
Մեծ Բրիտանիայում հիգիենայի փորձագետ Ջիմ Ֆրենսիսը իր գործընկերների հետ միասին ստուգել է բազմաթիվ հեռախոսներ։ Մանրէների քանակն ապշեցրել է. բջջայիններից մեկը իր օգտատիրոջ մոտ կարող էր ստամոքսի խանգարում առաջացնել բազմաթիվ կղանքային մանրէների պատճատով։
Անշուշտ, բջջայինների աղտոտվածության առաջնահերթ պատճառը օգտատերերի՝ հիգիենայի կանոններին չհետևելն է, սակայն մյուս կողմից փաստ է, որ ամեն 30-րդ հեռախոս իր տիրոջ համար վտանգավոր է։
Հիշեցնենք, որ գիտնականները բազմիցս են ահազանգել բջջայինների վտանգավոր լինելու մասին՝ հիմնականում նշելով, որ դրանք նպաստում են գլխի քաղցկեղի առաջացմանը։










