Orange-ը ընդլայնել է իր ծածկույթը

15:11 • 29.07.10

Orange-ը շարունակում է ընդլայնել ծածկույթը` իր ձայնային և ինտերնետ ծառայությունները հասանելի դարձնելով մի շարք հեռավոր քաղաքներում և գյուղերում, մի շարք զբոսաշրջային վայրերում, ինչպես նաեւ ուժեղացնելով այն միջպետական նշանակություն ունեցող մայրուղիների վրա:

Ցանցի ընդլայնման վերջին աշխատանքների շնորհիվ Orange-ի ծածկույթում են հայտնվել Ջերմուկը, Գառնին, Ագարակը, Զանգեզուրը, Ստեփանավանը, ինչպես նաև Վայոց Ձորի, Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մի շարք գյուղեր:

Լայնածավալ աշխատանքներ են տարվել նաև ճանապարհների և մայրուղիների վրա ծածկույթի բարելավման ուղղությամբ, որի արդյունքում ներկայումս ամբողջությամբ ծածկույթով են ապահովված դեպի Իրան տանող մայրուղին, ինչպես նաև գյուղերը մարզկենտրոններին միացնող ճանապարհներ:

Ցանցի ընդլայնման և հզորացման առումով ընկերությունը ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում, որի արդյունքում ամեն շաբաթ մոտ 5 նոր բազային կայան է տեղադրվում Հայաստանի տարբեր մարզերում:

Այսօր Orange-ի ցանցը ծածկում է Հայաստանի բնակչության ավելի քան 85%-ը, որը 2010թ. վերջի կհասնի մոտ 95%-ի:

 

Orange-ը ընդլայնել է իր ծածկույթը