Հայաստանի ռենտգեն սարքավորումները վտանգավոր են առողջության համար

16:47 • 29.07.10

Հայաստանում առկա շուրջ 200 ռենտգեն տեղակայանների մի մասը վտանգավոր է մարդկանց առողջության համար, քանի որ այդ սարքավորումները հնացած են։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը՝ նշելով, որ իրենք այդ ոլորտի անվտանգության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ առաջիկայում ամփոփ տեղեկատվություն կներկայացնեն ՀՀ կառավարությանը։

«Դրանք թվում է՝ սովորական սարքավորումներ են, բնակչությունը դրանց միջոցով հետազոտվում է։ Սակայն այդ սարքավորումները պակաս վտանգ չեն ներկայացնում այն դեպքում, եթե շատ հին են, իրենց դարն ապրած, թե ֆիզիկապես, թե բարոյապես մաշված։ Դրանք վնաս են հասցնում և ռադիոլոգների, և հիվանդների առողջությանը»,- նշեց բանախոսը։

Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն նախատեսում է բոլոր ռենտգեն տեղակայաններում կատարել տեսչական ստուգումներ, հայտնաբերել հին սարքավորումները և դրանք նորերով փոխարինելու ծրագիր կազմել։

Հայաստանի ռենտգեն սարքավորումները վտանգավոր են առողջության համար