Սևանը ճահճացման եզրին է. ահազանգում է փորձագետը
«Միշտ ասում էին, որ Սևանա լճի ջուրը խմելու ջրի պաշար կարող է լինել ամբողջ տարածաշրջանի համար, բայց այսօր Սևանի որակական ցուցանիշներն այնքան տխուր են, որ հնարավոր չէ մտածել այդ մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ 20 տարի առաջ Սևանի ջուրը մաքուր էր, կարող էր և ոռոգման, և, մի փոքր մշակելուց հետո, խմելու նպատակով օգտագործվել։ «Հիմա նեխման և ճահճացման պրոցես է ընթանում։ Դա ոչ միայն ջրի տակ անցած ծառերի, այլ նաև այն պատճառով, որ բնակիչները իրենք կեղտաջրերը լցնում են Սևան թափվող 26 գետեր»,- ասաց փորձագետը՝ ընդգծելով գետերի մաքրման կայանների բացակայության հարցը։










