ԱՄՆ-ում «էշազեբր» է ծնվել

13:56 • 31.07.10

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Chestatee արգելանոցում զեբրի և էշի խաչասերումից լույս աշխարհ է եկել տարօրինակ մի կենդանի` կես էշ, կես զեբր:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` 6 օրական կենդանուն անվանել են Zedonk (zebra + donkey)՝ «էշազեբր»:
Փորձագետները նշում են, որ բնության մեջ էշի և զեբրի խաչասերում շատ հազվադեպ է պատահում:
Ի դեպ, նորածին էշազեբրիկի հայրը զեբր է, մայրը` էշ: