BP-ի նավթահորի վթարից Մեքսիկական ծոց է թափվել 206 մլն գալոն նավթ

18:44 • 03.08.10

ԱՄՆ իշխանությունները երկուշաբթի հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն՝ British Petroleum ընկերության նավթահորի վթարի պահից սկսած՝ Մեքսիկական ծոց է թափվել շուրջ 206 մլն գալոն (մոտ 960 մլն լիտր) նավթ։ Այս մասին հայտնում է MIGnews.com–ը։
Նավթի ծավալների արտահոսքի ծավալը հաշվելիս դիտարկվել է նավթահորում տեղի ունեցած պայթյունի օրվանից (ապրիլ 11) մինչև վթարված նավթահորում խցանի տեղադրումը (հուլիս 11) ընկած ժամանակահատվածը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ 33 մլն գալոն հաջողվել է հավաքել նավերի միջոցով, որոնք ծոցում մշտական հերթապահություն էին կատարում, ինչպես նաև հում նավթ հավաքելու այլ միջոցներով։

BP-ի նավթահորի վթարից Մեքսիկական ծոց է թափվել 206 մլն գալոն նավթ