Google-ը հաշվել է աշխարհի բոլոր գրադարանների գրքերը
Ամերիկյան Google ընկերության աշխատակիցները հաշվել են աշխարհի բոլոր գրադարանների գրքերը։ Այս մասին ասվում է Google Book Search ծառայության պաշտոնական բլոգում։
Վերլուծելով ավելի քան 150 տարբեր աղբյուրների տվյալներ՝ Google-ի գրքային նախագծի աշխատակիցները պարզել են, որ աշխարհում հաշվվում է ավելի քան 130 մլն գիրք։
Ընդհանուր առմամբ՝ Google–ը վերլուծել է միլիարդից ավելի գրադարանային և կատալոգային գրառում, այդ թվում՝ ISBN համակարգի (այդ համակարգը գրքերին անհատական համարներ է տալիս), ինչպես նաև խոշորագույն գրադարանների, WorldCat կատալոգի և բազմաթիվ այլ աղբյուրների տվյալները։
Հետազոտողները հայտնել են, որ հաշվումը կատարվել է Book Search նախագծի համար, որը գործի էր դրվել 2004–ին՝ աշխարհի խոշորագույն գրադարանների գրքերի թվայնացման նպատակով։ Թվայնացված գրքերը ազատ մատչումով տեղադրվում են Google–ում։










