Երևանում շենքերի խտությունն անթույլատրելի է. Մկրտիչ Մինասյան

12:40 • 07.08.10

«Երևանի կենտրոնում բազմաբնակարանային շենքերի խտությունը անթույլարտելի է»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ ավելացնելով, որ դրա պատճառը կենտրոնում հողատարածքի բարձր գինն է։

Մինասյանը նշեց, որ աշխարհի զարգացած երկրներում, ի տարբերություն Հայաստանի, քաղաքացիները նախընտրում են ապրել քաղաքի կենտրոնից հեռու, որտեղ ավելի հանգիստ է, կան խաղահրապարակներ, ժամանցը կազմակերպելու հնարավորություններ։
Ճարտարապետների միության նախագահը խոսեց նաև երևանյան շենքերի բակերի մասին՝ նշելով, որ նախկին երևանյան շնչով հայտնի բակերն այսօր չկան, քանի որ դրանք դարձել են ավտոտնակների, նոր կառույցների վայրեր։

Մկրտիչ Մինասյանը նաև անդրադարձավ նորակառույց շենքերի ամրությանը։ Ըստ նրա՝ այսօր կառուցվում են բավականին ամուր շենքեր՝ միաձույլ երկաթբետոնե կմախքներով։ Մասնագետի խոսքով՝ աղետների դեպքում շենքերը կանգուն կմնան «իրենց ողնաշարի» շնորհիվ, սակայն փրկարարական աշխատանքներ դժվարությամբ կիրականացվեն՝ շենքերի խտության պատճառով։

Երևանում շենքերի խտությունն անթույլատրելի է. Մկրտիչ Մինասյան