Սփյուռքահայ ուսուցիչները հավաստագրեր կստանան

09:12 • 07.08.10

Օգոստոսի 9-ին տեղի կունենա սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման ծրագրին մասնակցած ուսուցիչների հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը: Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում հավաստագրերը կհանձնի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: