Գեյթսի նոր հոբբին. Նա «սուպերսնունդ» է աճեցնում

17:09 • 09.08.10

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը նոր նախագիծ է իրականացնում. նա բույսերի նոր տեսակներ է աճեցնում, որոնք պարունակելու են մարդու համար անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու հանքանյութերը։

Այս բույսի համար հիմք է ծառայում համաշխարհային գիտության մեջ «սուպերսնունդ» անունը ստացած սորգո հացահատիկային կուլտուրան, որն օգտագործվում է ժամանակակից գյուտանտեսության մեջ։ Այժմ գիտնականների մի քանի խումբ աշխատում է գենային ինժեներիայի միջոցով սորգոյի նոր տեսակ ստանալու ուղղությամբ, որը կփոխարինի մյուս բոլոր սննդանյութերին։ Այս մասին գրում է լոնդոնյան Sunday Times շաբաթաթերթը։

Բիլ Գեյթսի հիմնադրամն արդեն ներդրել է 12 մլն դոլար՝ հացահատիկային կուլտուրաների նոր սերնդի ստեղծման աշխատանքներում։
Նշենք, որ սորգոյի առանձնահատկությունն իր կենսաբանական կայունության և կլիմայական դժվար պայմաններում գոյատևելու աներևակայելի ունակության մեջ է։ Մյուս կուլտուրաների համեմատ՝ այն շատ քիչ ջուր է պահանջում։

Գեյթսի նոր հոբբին. Նա «սուպերսնունդ» է աճեցնում