Կաթի փոշուց 4 ամսական երեխաների կրծքերը մեծացել են

13:47 • 10.08.10

Չինաստանում կաթի փոշիով կերակրվող երեխաների մոտ նկատվում են հորմոնային խախտումներ:

China Daily պարբերականի փոխանցմամբ` որոշ ընտանիքներ անհագստություն են հայտնել այն առնչությամբ, որ հորմոններով հարստացված կաթի փոշու օգտագործման պատճառով իրենց երեխաներն արագ են աճում:

Պարբերականի տեղեկացմամբ` ուսումնասիրությունների ընթացքում 4-15 ամսական երեք աղջիկների մոտ նկատվել է կրծքի մեծացում:

China Daily-ին նշում է, որ չինական մանկական կերերի օգտագործման պատճառով արդեն մահացել է վեց երեխա, իսկ 300 000-ը տառապում են տարբեր տեսակի հիվանդություններով: Հիշեցնենք, որ վերջերս Չինաստանում մեծ սկանդալ էր առաջացել կաթի փոշու մեջ հայտնաբերված մելամինի պատճառով։

Կաթի փոշուց 4 ամսական երեխաների կրծքերը մեծացել են