Չինացի բժիշկները հեռացրել են տղամարդու 10 տարվա կուրծքը
Չինացի բժիշկները հեռացրել են ֆերմերի 10-ամյա վաղեմության հսկայական կաթնագեղձերը։ Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Պեկինի կրծքի վիրահատության կլինիկայի աշխատակիցներն ասել են, որ վիրահատության ենթարկված հիվանդի կուրծքը տղամարդու համար ռեկորդային չափերի էր։
Կաթի ֆերմայի սեփականատեր Գո Ֆենը տառապում էր գինեկոմաստիայով՝ կաթնագեղձերի մեծացմամբ, որի պատճառը ճարպային շերտի աճն էր։ Ըստ 53-ամյա ֆերմերի՝ իր կուրծքն սկսել է աճել շուրջ 10 տարի առաջ, սակայն ինքը դրան կարևորություն չի տվել՝ ընդհանուր քաշի ավելացման պատճառով։
Առաջին անգամ տեսնելով Գոյին՝ բժիշկ Չժան Լիլանը հայտարարել է, որ 30 տարվա իր բժշկական կարիերայի ընթացքում չի տեսել այդքան մեծ չափերով կաթնագեղձ ունեցող տղամարդու։ Չնայած Գոյի վիճակը չէր սպառնւմ նրա կյանքին, այնուամենայնիվ, կլինիկայի ղեկավարությունը որոշել է անվճար վիրահատել նրան։










