Բժիշկներն ահազանգում են նոր վարակի մասին. դրա դեմ անզոր են ամենաուժեղ հակաբիոտիկները

09:39 • 12.08.10

Բրիտանացի բժիշկներն ահազանգում են Հնդկաստանում և Պակիստանում նոր վարակի տարածման մասին, որը կայուն է դեղամիջոցների նկատմամբ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

NDM-1 հարուցիչին ի վիճակի չեն դիմակայել նույնիսկ ամենաուժեղ հակաբիոտիկները։ Բրիտանացի բժիշկներն այդ խնդրին առաջին անգամ բախվել են անցյալ տարի, երբ նրանց մոտ նույնատիպ գանգատներով սկսել են դիմել Հնդկաստանից և Պակիստանից նոր վերադարձած հիվանդներ։

Մինչև հիմա NDM-1 հարուցիչով վարակվելու դեպքեր են դրանցվել ԱՄՆ–ում, Կանադայում, Ավստրալիայում և Նիդեռլանդներում։