Ծույլերին ոչ թե պետք է մեղադրել, այլ բուժել

17:32 • 12.08.10

Ավանդաբար ծուլությունը գնահատվել է որպես արատ, իսկ ծույլ մարդը համարվել է ձրիակեր, սակայն Մեծ Բրիտանիայի Առողջապահության թագավորական քոլեջի բժիշկներ Ռիչարդ Ուիլլերն ու Էմանուել Ստամատակիսը կոչ են անում ծույլ մարդկանց ոչ թե մեղադրել, այլ բուժել։ Այս մասին հայտնում է Medkarta–ն։

Բժիշկները կարծում են, որ հաշվի առնելով մահացության և հիվանդությունների աճի ու ֆիզիկակական ակտիվության բացակայության ակնհայտ կապը, կարելի է ասել, որ ֆիզիկական ակտիվության բացակայությունն ինքնին հիվանդություն է, քանի որ ծուլության հետևանք հանդիսացող ճարպակալումը վաղուց հիվանդության կարգավիճակ է ստացել։ Սակայն, մասնագետների համոզմամբ, պետք է բուժել ոչ թե ճարպակալումը, այլ դրա սկզբնապատճառը՝ ծուլությունը։