Ամբողջությամբ կամ մասնակի դադարեցվել է 14 բուհերի լիցենզիան
Ամբողջությամբ կամ մասնակի կասեցվել է 14 կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականցման լիցենզիայի գործողությունը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում օգոստոսի 12-ին տեղի է ունեցել Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ուսումնական հաստատությունների` հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների ստուգման արդյունքների մասին հարցերը:
Հանձնաժողովը, քննարկելով ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամաններով ձևավորված աշխատանքային խմբերի ստուգումների արդյունքները և նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության եզրակացությունները ու լսելով համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների պարզաբանումները` փակ, գաղտնի քվեարկությամբ որոշել է ամբողջությամբ կասեցնել հետևյալ կազմակերպությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը.
1. Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտ
2.«Մյուդ» իրավաբանական ինստիտուտ
3. Արմավիրի «Արարատ» համալսարան
4. «ԷյԱյՅու Արիա» միջազգային համալսարան
5. «Վանեվան» ինստիտուտ
6. «Քավենդիշ» համալսարան
7. Արտաշատի «Արտաշատ» համալսարան
Հանձնաժողովը որոշել է կասեցնել առանձին մասնագիտությունների մասով հետևյալ կազմակերպությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիաների գործողությունը.
1.Երևանի Մենեջմենթի համալսարան- Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում /բակալավրի կրթական ծրագիր առկա և հեռակա ուսուցման ձևերով, մագիստրոսի կրթական ծրագիր առկա ուսուցման ձևով/, Լրագրություն/ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր առկա ուսուցման ձևով/, Իրավագիտություն /բակալավրի կրթական ծրագիր հեռակա ուսուցման ձևով և մագիստրոսի կրթական ծրագիր առկա ուսուցման ձևով /, Թարգմանչական գործ/ մագիստրոսի կրթական ծրագիր առկա ուսուցման ձևով/
2.Գալիք համալսարան-Իրավագիտություն /դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագիր հեռակա ուսուցման ձևով/ Կառավարում/դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագիր առկա ուսուցման ձևով/, Օտար լեզու և գրականություն/, /բակալավրի կրթական ծրագիր առկա ուսուցման ձևով/
3.Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան - Իրավագիտություն /բակալավրի կրթական ծրագիր հեռակա ուսուցման ձևով/, Օտար լեզու և գրականություն /բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր առկա ուսուցման ձևով/, Մանկավարժություն և հոգեբանություն /բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր առկա ուսուցման ձևով/, Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա/ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր առկա ուսուցման ձևով/, Գեղանկարչություն/ բակալավրի կրթական ծրագրեր առկա ուսուցման ձևով/,
4.Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարան/ Ֆիզկուլտուրա և սպորտ /բակալավրի կրթական ծրագիր առկա ուսուցման ձևով/,Մանկավարժություն և մեթոդիկա/բակալավրի կրթական ծրագիր առկա և հեռակա ուսուցման ձևերով/, Ֆինանսներ /բակալավրի կրթական ծրագիր հեռակա ուսուցման ձևով/, Իրավագիտություն /բակալավրի կրթական ծրագիր հեռակա ուսուցման ձևով/,
5.Երևանի Էկոլոգիայի տնտեսագիտության և իրավունքի հայկական ինստիտուտ/ Ֆինանսներ/ բակալավրի կրթական ծրագիր առկա և հեռակա ուսուցման ձևերով/,/Իրավագիտություն/բակալավրի կրթական ծրագիր առկա և հեռակա ուսուցման ձևերով/,Օտար լեզու և գրականություն/բակալավրի կրթական ծրագիր առկա ուսուցման ձևով/,
6.Երևանի մշակույթի համալսարան/ Լրագրություն /բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր առկա ուսուցման ձևով/:
Հանձնաժողովը որոշել է նախազգուշացնել Երևանի Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանին, Երևանի հումանիտար ինստիտուտին և Կովկասի ինստիտուտ հիմնադրամին` միաժամանակ պարտավորեցնելով վերացնել բացահայտված թերացումները:
Կրթության որակի ապահովմանը միտված ՀՀ կրթության և գիտության նախարարության իրականցրած գործընթացների արդյունքում վերջին շրջանում ամբողջությամբ կասեցվել է 8 կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականցման լիցենզիաների գործողություն / 2010 թվականի մարտին դադարեցվել էր Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանի լիցենզիայի գործողությունը/, իսկ մասնակի` 6 կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականցման լիցենզիաների գործողություն:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կապահովի տվյալ կրթական ծրագրերում ընդգրկված բոլոր ուսանողների կրթության իրավունքը:
Համաձայն գործող օրենսդրության` հավատարմագրված մասնագիտություններով սովորող ուսանողներին հնարավորություն կտրվի իրենց կրթությունը շարունակել ոչ պետական հավատարմագրված բուհերի և պետական բուհերի նույն կամ հարակից մասնագիտությունների համապատասխան կուրսերում: Այս մասին տեղեկացնում է կրթության նախարարության մամուլի ծառայությունը։










