Մեքքայում գործի է դրվել աշխարհի ամենամեծ ժամացույցը

14:33 • 12.08.10

Մուսուլմանների համար սրբազան՝ Մեքքա քաղաքում գործի է դրվել հսկայական ժամացույց, որն աշխատելու է լուսնային օրացույցով։
Ինչպես հաղորդում է Reuters–ը, ժամացույցը գործի են գցել Սաուդյան Արաբիայի թագավորի հրամանով, Ռամադանի սկսվելու օրը՝ կեսգիշերից ուղիղ մեկ րոպե անց։

45մX43մ չափերով թվատախտակը գիշերը կարող է տեսնել տասը միլիոն մարդ՝ 17 կլիոմետր հեռավորության վրա, իսկ ցերեկը՝ մինչև 12 կմ հեռավորության վրա։Ժամացույցը, որն իր չափերով գերազանցում է Լոնդոնի Բիգ Բենը, պատրաստվել է Գերմանիայում։ Այն տեղադրվել է Սաուդյան Արաբիայի գլխավոր մզկիթի մոտ։

Մեքքայի ժամացույցը էտալոն կդառնա մուսուլմանական աշխարհի համար, և ամբողջ իսլամական աշխարհը իր ժամացույցի ճշգրտությունը կստուգի հենց դրա միջոցով։