Օդերևութաբաններն այս տարի գրանցել են Երկրագնդի ամենաշոգ ամառը

10:38 • 14.08.10

2010թ. հուլիսն ամենաշոգն էր օդերևութաբանական ուսումնասիրությունների հարյուրամյա պատմության ընթացքում։
Այսպիսի եզրակացության են եկել Օվկիանոսի և մթնոլորտի հարցերով ԱՄՆ ազգային վարչության գիտնականները։
Հրապարակված զեկույցի համաձայն՝ աշխարհում միջին ամսական ջերմաստիճանը հուլիսին կազմել է Ցելսիուսի սանդղակով +16,5 աստիճան։ Ավելի բարձր եղել է միայն 1998թ.։ Մինչդեռ առաջին յոթ ամիսների միջին ցուցանիշով ռեկորդակիրը 2010թ. է՝ 14,5 աստիճան։

Գիտնականներն ահազանգում են, որ ջերմաստիճանի այսպիսի բարձրացման, Ռուսաստանի, ԱՄՆ–ի ռեկորդային բարձր ջերաստիճանի, Պակիստանի և Չինաստանի ջրհեղեղների պատճառը գլոբալ տաքացումն է։

Օդերևութաբաններն այս տարի գրանցել են Երկրագնդի ամենաշոգ ամառը