Գնացքը փախուստի է դիմել և 13 րոպեում ինքնուրույն վեց կայարան անցել

10:57 • 14.08.10

Արտակարգ պատահար է գրանցվել Լոնդոնի մետրոպոլիտենում։ Տեխնիկական սպասարկման գնացքը առանց մեքենավարի 13 րոպեի ընթացքում 6 կայարան է անցել։

Գնացքը, որը մետրոյի տեխնիկական սպասարկման անձնակազմն օգտագործում էր անսարքությունները վերացնելու համար, հանկարծ ինքնուրույն սկսել է շարժվել մետրոյի գծերից մեկով դեպի քաղաքի կենտրոն։

Թունելում աշխատողներն սկսել են արագ «մաքրել» փախուստի դիմած գնացքի ճանապարհը՝ նախազգուշացնելով կայարաններում սպասող ուղևորներին և գնացքներն ուղղելով դեպի պահուստային ուղիներ։

Անկառավարելի գնացքը կանգնեցրել են մեծ ջանքերի շնորհիվ։ Զոհերից հնարավոր է եղել խուսափել միայն թունելում աշխատողների օպերատիվ գործողությունների շնորհիվ։

Գնացքը փախուստի է դիմել և 13 րոպեում ինքնուրույն վեց կայարան անցել