Ռուս հնագետների եզրակացությամբ՝ Հյուսիսային Կովկասի ժողովուրդների նախահայրենիքը ժամանակակից Սիրիան է
Սիրիայի հյուսիսում Թել Հազնա հին քաղաքի մոտ պեղումներ կատարող ռուս հնագետների խմբին հաջողվել է վերականգնել Միջագետքի հին բնակիչների` դեպի Հյուսիսային Կովկաս միգրացիայի ճանապարհը, գրում է РИА Новости-ն։
Մունչաևի գլխավորությամբ աշխատող խումբը մի քանի տարի պեղումներ էր անում Թել Հազնայի շրջանում, որտեղ հայտնաբերվել են մոտ 550 տարբեր կառույցներ, մասնավորապես հանրային ցորենի ամբարներ, տաճարների աշտարակներ։ Մունչաևի խոսքերով՝ բնակավայրը պատկանում է մեր թվարկությունից առաջ 4-3-րդ հազարամյակներին։ Պեղումների ժամանակ հայտնաբերված հազվագյուտ նմուշները նմանություններ ունեն ավելի վաղ Հյուսիսային Կովկասի Մայկոպյան մշակույթին պատկանող դամբարանում հայտնաբերված իրերի հետ։ Հետագա վերլությությունը ցույց է տվել, որ նման առարկաներ են գտնվել նաև Ադրբեջանի հյուսիսում ու արևելքում և հարավային Դաղստանում։
«Մենք ուսումնասիրում ենք հուշարձաների մի ամբողջ շղթա Հյուսիսյին Միջագետքից մինչև Արևելյան Անդրկովկաս, Հյուսիսային Կովկաս, ընդհուպ միչև Թաման»,- ասել է Մունչաևը։
Նա նշել է, որ եթե նախկինում համարվում էր, որ Միջագետքից Կովկաս միգրացիան տեղի է ունեցել Սև ծովով, այժմ պարզ է դառնում, որ դա եղել է ցամաքային ճանապարհով։










