Ռուսաստանում կգործարկվի 4G ցանց

20:01 • 03.03.11

Ռուսաստանի 5 խոշորագույն հեռահաղորդակցային ընկերություններ համաձանություն են կնքել 4G ցանցի զարգացման համար համատեղ ձեռնարկություն ստեղծելու շուրջ։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։

Համաձայնության մասնակիցների թվում են Вымпелком-ը, МТС-ը, Ростелеком-ը, Yota-ն և Мегафон-ը։

Ավելի վաղ gazeta.ru-ն հաղորդում էր, որ 4G ցանցը Ռուսաստանում կգործարկվի 2011թ.։

Մոսկվայում Yota ընկերության կենտրոնական գրասենյակում անցկացված պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը։
 
 

Ռուսաստանում կգործարկվի 4G ցանց