Սթիվ Ջոբսը ներկայացրեց նոր iPad-ը

10:52 • 03.03.11

Նոր iPad-ը նախորդից 33%-ով ավելի բարակ է ու թեթև, 2 անգամ ավելի արագ է աշխատում, իսկ գրաֆիկան հզորացված է 9 անգամ: Նորույթի վաճառքը կսկսվի մարտ ամսվա ընթացքում:

Երկրորդ սերնդի iPad-ը ներկայացվել է Սան-Ֆրանցիսկոյում կայացած միջոցառման ժամանակ: Այն ունի 9,7 դյույմանի էկրան, համալրված է Apple A5 երկմիջուկային պրոցեսորով ու երկու տեսախցիկներով:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, պլանշետի գինը մնացել է նույնը. $499՝ Wi-Fi ու 16գբ ներքին հիշողություն ունեցող մոդելի համար և $829՝ Wi-Fi + 3G և 64գբ տվյալներով պլանշետի համար: ԱՄՆ-ում վաճառքը կսկսվի մարտի 11-ին, իսկ այլ երկրներում՝ մարտի 25-ին:

Նոր սերնդի iPad-ը ներկայացրել է ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը և ուրախացրել լրագրողներին իր լավ ինքնազգացողությամբ: Հիշեցնենք, որ Ջոբսն ունի առողջական լուրջ խնդիրներ, ինչի պատճառով արձակուրդ է վերցրել:

Սթիվ Ջոբսը ներկայացրեց նոր iPad-ը