Մեծ Բրիտանիան գաղտնազերծել է ՉԹՕ–ներին վերաբերող փաստաթղթեր

11:31 • 03.03.11

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետական արխիվի կայքում հրապարակել է չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) նախկինում գաղտնի պահվող 35 ֆայլ։

Արդեն հնարավոր է ազատորեն դտիել ՉԹՕ–ների հետ իբր կապեր ունեցող կամ նրանց հետևող քաղաքացիական և զինվորական անձանց վկայություններ պարունակող ավելի քան 8000 էջանոց փաստաթուղթը։

Գաղտնազերծված նյութերի զգալի մասը թվագրված է 1997–2005թթ. ընկած ժամանակահատվածով։

Մեծ Բրիտանիայի գիտությունների ակադեմիայի աշխատակիցները դեռ հունվարին համաշխարհային հանրությանը նախապատրաստել էին արտաերկրային քաղաքակրթությունների հետ հանդիպմանը։
 

Մեծ Բրիտանիան գաղտնազերծել է ՉԹՕ–ներին վերաբերող փաստաթղթեր