Apple-ը 100-ական դոլար կփոխհատուցի առաջին սերնդի iPad գնած հաճախորդներին

20:09 • 04.03.11

Apple ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է առաջին սերնդի iPad-ի արժեքից 100 դոլար վերադարձնել այն հաճախորդներին, ովքեր գնել են սարքը iPad 2-ի շնորհանդեսից (մարտի 2) առաջ երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին հաղորդում է Cnet-ը։

2011թ. փետրվարի 16-ից մարտի 1-ը Apple-ի ֆիրմային խանութներում առաջին սերնդի iPad գնած հաճախորդները կստանան 100 դոլարի չափով փոխհատուցում։

Հիշեցնենք, որ մարտի 2-ին Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսը, որը առողջական խնդիրների պատճառով անժամկետ արձակուրդում է, ներկայացրեց երկրորդ սերնդի iPad պլանշետային համակարգիչը։
 

Apple-ը 100-ական դոլար կփոխհատուցի առաջին սերնդի iPad գնած հաճախորդներին