Վախճանվել է Իրանի աստղաֆիզիկայի մայր Ալենուշ Տերյանը

12:51 • 07.03.11

90 տարեկան հասակում մարտի 5-ին իր մահկանացուն է կնքել աստղագետ-ֆիզիկոս դոկտ. Ալենուշ Տերյանը: Նա Իրանի առաջին կին ֆիզիկոս-դասախոսն է, Թեհրանի Պետական համալսարանի Գեոֆիզիկայի և աստղաֆիզիկայի ինստիտուտի հիմնադիրը: Ալենուշ Տերյանին Իրանում կոչում էին «Իրանի արեգակնային մայր»:

Ինչպես գրում է Թեհրանի հայկական «Ալիք» օրաթերթը, Ալենուշ Տերյանն իր կենդանության օրոք արժանացել է թե՛ Իրանի պետական այրերի, թե՛ Հայաստանի, և թե՛ իրանահայ ազգային մարմինների գնահատանքին:
 

Վախճանվել է Իրանի աստղաֆիզիկայի մայր Ալենուշ Տերյանը