Հնարավոր է` 6-րդ սերնդի iPhone-ը աշխատի LTE ցանցերում

17:48 • 07.03.11

Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսը սկսել է հետաքրքրվել 4-րդ սերնդի ցանցերով և նախատեսում է թողարկել 4G տեխնոլոգիա ապահովող iPhone:

Apple–ը կթողարկի China Mobile օպերատորի համար նախատեսված iPhone, որը կապահովի TD-LTE 4G տեխնոլոգիա: Ամենայն հավանականությամբ LTE տեխնոլոգիան կներդրվի վեցերորդ սերնդի iPhone-ում, որը պատրաստ կլինի 2012թ-ին:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա ամռանն Apple-ը կներկայացնի հինգերորդ սերնդի iPhone-ը: Կոմունիկատորը կունենա A5 երկմիջուկային պրոցեսոր, կատարելագործված վիդեոպրոցեսոր, որը թույլ կտա դիտել 1080p ֆորմատի վիդեոներ: Հնարավոր է՝ հեռախոսը համալրված լինի 4 դյույմանոց էկրանով:

Այսօրվա դրությամբ Apple-ն ամբողջ աշխարհում վաճառել է 100մլն iPhone:

 

Հնարավոր է` 6-րդ սերնդի iPhone-ը աշխատի LTE ցանցերում