Ուիմբլդոն-2011-ը կցուցադրեն 3D ֆորմատով
Ուիմբլդոն-2011–ը թենիսի մրցաշարի տղամարդկանց կիսաեզրափակիչ, ինչպես նաև կանանց և տղամարդկանց եզրափակիչ հանդիպումները առաջին անգամ պատմության մեջ կցուցադրեն 3D ֆորմատով աշխարհի բոլոր կինոթատրոններում։
«Մեծ սաղավարտի» երրորդ մրցաշարը կանցկացվի հունիսի 20-ից հուլիսի 3-ը Անգլիական Լաուն թենիսի ակումբի կորտերում։
Ինչպես հայտնում է armsport.am-ը, մարտի 7-ին Ումբլդոնի կազմակերպիչները և SONY-ն հայտարարել են երկարամյա համաձայնագիր կնքելու մասին։ Հեռարձակման հնարավորություն կընձեռվի նաև այն հեռուսատատեսություններին, որոնք հնարավորություն ունեն հեռարձակել 3D ֆորմատով։
«Ուիմբլդոնը հայտնի է իր ավանդույթներով, իր ժառանգությունով,- ասել է Անգլիական Լաուն թենիսային ակումբի գործադիր տնօրեն Իյեն Ռիչը։- Միևնույն ժամանակ մենք ուղիներ ենք փնտրում մրցաշարն ավելի լավ լուսաբանելու համար՝ համադրելով ավանդույթները և նորարարական տեխնոլոգիաները»։
Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի գործող չեմպիոններ են իսպանացի Ռաֆայել Նադալը և ամերիկուհի Սերենա Ուիլյամսը։










