Warner Bros ստուդիան կցուցադրի իր ֆիլմերը Facebook-ի միջոցով
Հոլիվուդյան Warner Bros ստուդիան կցուցադրի իր ֆիլմերը Facebook-ի միջոցով, գրում է The Wall Street Journal-ը։
Առայժմ ծառայությունը հասանելի է բացառապես ԱՄՆ-ի տարածքում, սակայն հետագայում դրանից կարող են օգտվել նաև այլ երկրներում։ Այդպիսով կինոընկերությունը հնարավորություն կունենա ավելացնել իր եկամուտը DVD-ների վաճառքի անկման ֆոնի վրա։
Warner Bros. Entertainment-ը կտարածի ֆիլմերը հատուկ ստեղծված հավելվածի միջոցով։ Ֆիլմ դիտելու համար Facebook-ի օգտատերը պետք է վճարի 3 դոլար արժողությամբ 30 Facebook Credits։
Առաջին ֆիլմը, որի վրա ստուդիան կփորձարկի ծառայությունը, Քրիստոֆեր Նոլանի «Մութ ասպետն» է:










