Աշխարհի ամենադանդաղ ինտերնետային կապը Լիբանանում է

16:34 • 09.03.11

SpeedTest ընկերության անցկացրած հետազոտության արդյունքների համաձայն` աշխարհի ամենադանդաղ ինտերնետային կապը Լիբանանում է, հայտնում է MIGnews-ը:

Լիբանանում համացանցը սեփականաշնորհվել է 2005-ին: Ներկայում երկրի տարածքում աշխատում է 23 ինտերնետային փրովայդեր. վերջինները լիբանանյան կապի “տխուր” վիճակը բացատրում են այն հանգամանքով, որ կապի նախարարությունը բարձր գինե է սահմանել միջազգային ինտերնետ կապին մատչման համար:

Նախարարությունը միջազգային կապին մատչում ապահովելու համար վճարում է 200 դոլար, իսկ փրովայդերներին կապը վաճառում է 2700 դոլարով` վայրկյանում 2 մբ համեմատաբար ցածր արագության դիմաց:

Միևնույն ժամանակ կապի նախարարությունը մասնավոր փրովայդերներին հնարավորություն չի տալիս մասնավոր հաճախորդներին առաջարկել DSL ծառայություն: Արդյունքում` Լիբանանում DSL ծառայության օգտատերերի 80%-ը նախարարության հաճախորդներն են:
 

Աշխարհի ամենադանդաղ ինտերնետային կապը Լիբանանում է