Ստեղծվել է «Տաթևի Թևեր» iPhone ծրագիր

16:34 • 11.03.11

Apple App Store-ում հասանելի է «Տաթևի Թևեր» iPhone ծրագիրը, որը ստեղծվել է «Դեվելոփվեյ» ընկերության կողմից: Այն պարունակում է ճոպանուղու, 9-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիրի և Հայաստանի գեղատեսիլ լանդշաֆտների լուսանկարներ, ինչպես նաև օդային անցուղու և Տաթևի հիասքանչ վանական համալիրի պատմության մասին տեղեկատվություն:

2010 թ. հոկտեմբերի 23-ին Հայաստանի Սյունիքի մարզի Հալիձոր գյուղից դեպի Տաթևի վանական համալիր ձգվող 5.7 կմ երկարությամբ «Տաթևի թևեր» ճոպանուղին գրանցվեց Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում որպես ներկայիս աշխարհի ամենաերկար հետադարձելի օդային անցուղի:

«Տաթևի Թևեր» iPhone ծրագիրը կարելի է ներբեռնել tatev.developway.am կամ http://itunes.apple.com/us/app/wings-of-tatev/id420275334?mt=8 հասցեներից:

Ստեղծվել է «Տաթևի Թևեր» iPhone ծրագիր