Սարկոզին մտադիր է G20 –ի հավաք կազմակերպել միջուկային էներգետիկայի հարցերի վերաբերյալ
G20 –ը նախագահող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է G20 –ի անդամ երկրների էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել՝ Ճապոնիայի երկրաշարժից հետո միջուկային էներգետիկային վերաբերվող հարցերը քննարկելու նպատակով, հայտնել է France Press գործակալությունը։
Ճապոնիայի ատոմակայանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ միջուկային անվտանգության հարցերը քննարկելու նպատակով այսօր Բրյուսելում կհավաքվեն ԵՄ անդամ երկրների էներգետիկայի նախարարները։










