Explorer 9 առաջին օրերի ընթացքում ներբեռնվել է ավելի քան 2 մլն անգամ

14:34 • 17.03.11

Երեքշաբթի օրը գործարկված Internet Explorer 9 նոր բրաուզերը առաջին օրերի ընթացքում ներբեռնվել է 2,35 մլն անգամ` համաձայն Microsoft ընկերության բլոգի։

Աշխարհի ամենահայտնի բրաուզերը, սակայն, չի կարողացել մոտենալ Firefox 3-ի ռեկորդին, որը 2008թ. գործարկվելուց հետո մեկ օրում ներբեռնվեց ավելի քան 8 մլն անգամ։ Այս ցուցանիշը համաշխարհային ռեկորդ սահմանեց և գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում։
 

Explorer 9 առաջին օրերի ընթացքում ներբեռնվել է ավելի քան 2 մլն անգամ