Եվրամիությունը պահանջում է ապահովել Facebook-ի օգտատերերի տվյաների գաղտնիությունը

15:39 • 17.03.11

Եվրամիությունը պահանջում է ապահովել ամենախոշոր սոցիալական ցանցի՝ Facebook-ի օգտատերերի տվյաների գաղտնիությունը, ինչպես նաև հնարավորություն տալ նրանց ամբողջությամբ ջնջել անձնական տվյալները, գրել է Guardian-ը։

Եվրամիությունը պահանջում է ամրապնդել «օնլայն մոռացված լինելու իրավունքը», որպեսզի Facebook-ի օգտատերերը կարողանան ջնջել իրենց հնացած անձնական տվյալները և նկարները։

«ԱՄՆ-ում հիմնադարված սոցիալական կայքը, որն ունի միլիոնավոր ակտիվ օգտատերեր Եվրոպայում, պետք է հետևի ԵՄ օրենքներին»,- այսպիսի խոսքերով է դիմել Եվրախորհրդարանին ԵՄ արդարադատության հարցերով կոմիսար Վիվիան Ռեդինգը։

Առաջարկների փաթեթում, որոնք կմտցվեն ամռան սկզբին, հնարավոր է, ավելի մեծ իրավունքներ տրվեն օգտատերերին սեփական անձնական տվյալները ղեկավարելու հարցում։

Գաղտնիության կարգավորումները, Ռեդինգի աշխատակիցների կարծիքով, հաճախ այնքան բարդ են, որ սովորական օգտատերը չի կարողանում օգտվել դրանցից։ Նոր կանոնադրությունը, համաձայն Եմ կոմիսարի առաջարկի, ավտոմատ կերպով կապահովի գաղտնիությունը։
 
 

Եվրամիությունը պահանջում է ապահովել Facebook-ի օգտատերերի տվյաների գաղտնիությունը