Իրանը ուղեծիր է հանել կենդանի օրգանիզմների համար նախատեսված առաջին կապսուլան
Իրանի տիեզերական գործակալությունը մարտի 15–ին ուղեծիր է ուղարկել կենդանի օրգանիզմների համար նախատեսված առաջին կապսուլան, հայտնել է IRNA գործակալությունը։
«Կավոշգար–4» հրթիռում տեղադրված կապսուլան, որը նախատեսված էր կապիկ տեղափոխելու համար, այս անգամ տիեզերք է ուղարկվել առանց կենդանի էակների. կենդանու փոխարեն նրա մեջ մուլյաժ են տեղադրել։
Հրթիռի արձակումն իրականացվել է թոչող սարքավորման առանձին հատվածների ու բաղադրիչների փորձարկման նպատակով։
Թռիչքի ընթացքում 120 կմ բարձրությունից արվել է երկրագնդի օդային լուսանկարում ։










