Չինաստանի ատոմակայանները լուրջ խնդիրներ ունեն
Հաջորդ երկիրը, որը կարող է խոցելի լինել իր ատոմակայաններում լուրջ խնդիրներ ունենալու պատճառով, հավանաբար Չինաստանն է։
Չնայած որ Չինաստանը գտնվում է վտանգավոր սեյսմիկ գոտում՝ China National Nuclear–ը պատրաստվում է նոր ատոմակայան կառուցել Չունցինում՝ մի վայրում, որը գտնվում է 2008–ին տեղի ունեցած 7,9 բալանոց երկրաշարժի էպիկենտրոնից 480 կմ հեռավորության վրա, գրում է The Washington Times–ը։
Մոտակա 9 տարիների ընթացքում Չինաստանի կառավարությունը մտադիր է 28 նոր ռեակտոր տեղադրել, հստակեցնում է The Wall Street Journal–ը։
Ըստ պարբերականի՝ ևս մեկ կարևոր և վտանգավոր գործոն է չինացիների շտապողականությունը։ Չինաստանի մեծաքանակ բնակչության համար էլեկտրաէներգիայի կարիքները ծանր բեռ են երկրի էներգացանցի համար, իսկ իշխանությունները, իրենց հերթին, արագացնում են նոր ատոմակայանների՝ առանց այն էլ չափազանց արագ կառուցումը։
Չորեքշաբթի Պեկինը, սակայն, դադարեցրել է նոր նախագծերի համաձայնեցումը չափանիշների վերանայման համար. այդուհանդերձ, որակի առումով չինացիները, միևնույնն է, զիջում են Ճապոնիային։










