ԱՄՆ-ում մշակվում է են քարոզչական համակարգչային ծրագիր

12:21 • 18.03.11

Ամերիկյան զինվորականները մշակում են համակարգչային ծրագիր, որը հնարավորություն կտա Facebook և Twitter սոցիալական ցանցերում բացել կեղծ էջեր, գրում է Guardian–ը։

Կալիֆոռնիայի IT ոլորտի ընկերություններից մեկը գործարք է կնքել ԱՄՆ կենտրոնական ռազմական ղեկավարության հետ՝ համակարգչային ծրագիր մշակելու համար, որն օգտատերերին հնարավորություն կտա ներազդել այս կամ այն քննարկումների վրա։ Ծրագրի էությունն է ստեղծել բազմաթիվ էջեր, որոնք չեն պատկանի ռեալ անձանց՝ նրանց անվան քողի տակ տարածելով ԱՄՆ–ին անհրաժեշտ տեղեկատվությունը։

Թերթը նշում է, որ տվյալ ծրագիրը նման կլինի այն ինտերնետային տեխնոլոգիաներին, որոնք օգտագործվում են Չինաստանում «համացանցում խոսքի ազատությունը խեղդելու համար»։

«Այդ տեխնոլոգիան հնարավորություն կտա կենտրոնական ղեկավարությանը կանխել արտասահմանյան ինտերնետ–միջավայրում ԱՄՆ–ի դեմ ուղղված ծայրահեղական կամ այլ թշնամական քարոզչության տարածումը»,– պարբերականը մեջբերում է ռազմական գերատեսչության ներկայացուցչի խոսքերը։
 

ԱՄՆ-ում մշակվում է են քարոզչական համակարգչային ծրագիր