ICANN-ը վերջնականապես հավանություն է տվել .xxx պոռնոդոմենի ստեղծմանը
ICANN միջազգային կազմակերպությունը, որը կարգավորում է համացանցում դոմենների գրանցման հարցերը, վերջնական համաձայնություն է տվել պոռնոգրաֆիական բովանդակության կայքերի համար .xxx բարձր մակարդակի դոմեն ստեղծելու հարցին։
ICANN-ը սկզբունքորեն հավանություն էր տվել .xxx դոմենի ստեղծմանը մեկ տարի առաջ, իսկ հետո սկսել էր խորհրդակցությունների շրջանը։
Հաջորդ քայլը կլինի ICM Registy ընկերության հետ պայմանագրի կնքումը, որը ստեղծվող դոմենի իրավատերն է։
Այս պահին, ըստ չափահասների համար նախատեսված դոմենի պաշտոնական կայքի տվյալների, գրանցման համար ներկայացվել է 200 հազ. հայտ։
Նոր դոմենի կողմնակիցներն ասում են, որ դրա ստեղծումը հնարավորություն կտա ավելի հեշտ զտել բովանդակությունը, մասնավորապես այն ավելի քիչ հասանելի դարձնել անչափահասների համար։
Պոռնոինդուստրիայի մասնակիցներից շատերը զգուշանում են, որ .xxx-ը կդառնա իր տեսակի մեջ սահմանափակված տարածք։ Կրոնական շարժումների ներկայացուցիչները, ընդհակառակը, կարծում են, որ դոմենի առանձնացումը օրինականացնում է այդ ինդուստրիան։
Գաղափարի քննադատները նաև ասում են, որ նոր անվան ներմուծումը միայն խառնաշփոթ կառաջացնի. պոռնոկայքերը կարող են նույնը թողնել իրենց հին անվանումները, քանի որ գոյություն ունեցող կանոնները չեն պարտադրում ռեսուրսներին հրաժարվել հին հասցեներից։










