Թուրքիայի էներգետիկայի նախարար. Աշխարհում ատոմակայանների փակման գործընթացը պետք է սկսել Հայաստանից

13:48 • 19.03.11

Անհրաժեշտ է փակել Հայաստանում գտնվող Մեծամորի ատոմակայանը։ Այս մասին Hurriyet օրաթերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։

«Եթե Ճապոնիայում տեղի ունեցած աղետի պատճառով աշխարհում սկսվելու են փակվել ատոմակայանները, ապա հարկավոր է այդ գործընթացը սկսել 35-40 տարի առաջ կառուցված ատոմակայաններից, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանից։ Հին տեխնոլոգիաներով կառուցված այդ ատոմակայանը գտնվում է մեզանից 16 կմ հեռավորության վրա, ինչը մեզ շատ է անհագստացնում։ Այդ ուղղությամբ անպայման պետք է որոշ քայլեր ձեռնարկել։ Դիմել ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)։ Հիշեք Չեռնոբիլը»,– ասել է թուրք նախարարը։
 

Թուրքիայի էներգետիկայի նախարար. Աշխարհում ատոմակայանների փակման գործընթացը պետք է սկսել Հայաստանից