Աշխարհի ամենաերկար ինքնաթիռն իր առաջին փորձնական թռիչքն է իրականացրել
Երեկ իր առաջին փորձնական թռիչքն է իրականացրել աշխարհի ամենաերկար ուղևորատար ինքնաթիռը՝ Boeing 747-8 Intercontinental–ը։ Այս մասին հայտնում է Associated Press–ը։
Ինքնաթիռի ընդհանուր երկարությունը 76,4 մետր է։
Վաշինգտոն նահանգի Էվերետ քաղաքից դուրս գալով՝ ինքնաթիռը 4 ժամ անց հաջողությամբ վայրէջք է կատարել Սիեթլ քաղաքում։ Թռիչքին մասնակցել են կորպորացիայի աշխատակիցները։
Օդաչուներից մեկի խոսքով՝ թռիչքը հաջող է ընթացել, իսկ ինթնաթիռը «թռիչքի պատրաստ է թեկուզ հենց այժմ»։ Այդուհանդերձ, ինքնաթիռի փորձարկումը կշարունակվի մինչ 2011թ. աշուն։
B-747-8 օդանավը նախատեսված է մինչև 467 ուղևորի համար և կարող է հաղթահարել մինչև 14 800 կմ տարածություն։ Boeing Co կորպորցիայի փոխնախագահը նշել է, որ նոր Boeing 747-8 Intercontinental–ի մատակարարումը կսկսվի 2011թ. վերջին։
Կորպորացին Boeing 747-8 Intercontinental –ի արդեն 33 պատվեր ունի։










